![](/banners/BeFunky-design.jpg)
Ժամանակավորապես կասեցվել է գրավատնային գործունեության լիցենզիա
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/central-bank-logo.jpg)
ԿԲ նախագահի հոկտեմբերի 21-ի որոշումով, օրենսդրության խախտումների պատճառով, կասեցվել է «ՎԵՆՈՒՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ գրավատանը գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը՝ 5 օր ժամկետով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։