«Զաբիվակա» գայլը Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության թալիսման
Քվեարկության արդյունքները հրապարակվեցին ուրբաթ «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի ժամանակ:
Հաղթող գազանիկին հայտարարեցին ծրագրի հյուրեր Ռոնալդոն և Զվոնիմիր Բոբանը: Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության թալիսմանի դերին գայլից բացի հավականում էին նաև կատուն և ամուրյան վագր-տիեզերագնացը: Թալիսմանի անունը՝ Զաբիվակա, շոուի ժամանակ հայտարարեց Վիտալի Մուտկոն:
Գայլը հաղթեց քվեարկության արդյունքներում՝ հավաքելով ձայները 52.8 տոկսը, կատուն գրավեց երկրորդ տեղը, վագրը՝ երրորդ:
Քվեարկությանը մասնակցել են ավելի քան 1 մլն մարդ:
2018թ. Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը