Արդեն հստակ է այն մոտեցումը, որով ՀՀԿ-ն առաջնորդվելու է ցուցակները կազմելիս. «Իրատես»

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։

Մեր տեղեկություններով, կուսակցության վերնախավում քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։
Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս