Հրապարակվել են Շերոն Սթոունի լուսանկարները Մալիբուի լողափերից մեկում ֆիլմի նկարահանումների ժամանակ
Daily Mail բրիտանական թերթը հրապարակել է դերասանուհի Շերոն Սթոունի լուսանկարները Մալիբու քաղաքի (ԱՄՆ) լողափերից մեկում ֆիլմի նկարահանումների ժամանակ: Լրագրողները 58-ամյա դերասանուհու կազմվածքը, որին լուսանկարել են բիկինիով, համարել են ձիգ եւ սեքսուալ։
Նշվում է, որ Սթոունը մասնակցել է ռեժիսոր Սյուզան Ուոլթերսի «Ինչ-որ առանձնահատուկ բան քո ծննդյան օրվա առթիվ» կինոնկարի նկարահանումներին: Լուսանկարներում դերասանուհին լողազգեստով է եւ շորտով լողափին վոլեյբոլ խաղալու ժամանակ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Սթոունն իր տարիքից կրկնակի երիտասարդ է երեւում: Դերասանուհին ինքը Instagram-ի իր էջում կանոնավոր կերպով լուսանկարներ է հրապարակում, որոնցում կեցվածք է ընդունում բիկինիով: Աստղի էջի նորացումներին հետեւում են ավելի քան 200 հազար օգտատերեր:
Սթոունը հայտնի է «Հիշել ամեն ինչ», «Հիմնական բնազդ», «Խոնարհված ծաղիկներ» եւ այլ կինոնկարներով: Նա «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» պրոֆեսիոնալ մրցանակների դափնեկիր է: