Կայացել է Քլինթոն-Թրամփ վերջին հեռուստաբանավեճը. Քլինթոնն առաջ է անցել Թրամփից
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Դեմոկրատների թեկնածուին իր ձայնն է տվել CNN հեռուստաալիքի հեռուստադիտողների 52 տոկոսը, այն ժամանակ, երբ Թրամփին ուժեղագույն է համարել հեռուստադիտողների ընդամենը 39 տոկոսը։
Երկու մրցակիցների երրորդ և եզրափակիչ հեռուստաբանավեճը կայացել է Լաս Վեգասում։
Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը դարձյալ միմյանց ձեռք չեն սեղմել հեռուստաբանավեճն սկսվելիս։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։