Կառավարությունը ձևավորելու է ծրագրերի ֆինանսավորման ներդրումային ֆոնդ
Ներդրումների խրախուսման և պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում: Այդ մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:
2017 թվականի ընթացքում նախատեսվում է ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով, գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017-ի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բար ելավման՝ առնվազն 4 կետով:
Գործադիրը պատրաստվում է գալիք տարվա ընթացքում ներդնել չաշխատող ակտիվների (այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմներ, մշակել որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգ, դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման մասնավորեցման ոլորտում «գույքի վաճառք» սկզբունքի փոխարեն «գործարար միավորի վաճառք» սկզբունքի կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալակ ն պատասխանատվության բարձրացմանը։