Մոսկվան դրական է գնահատել Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ երդմնակալության արարողությունը հանդիպելու մտադրությանը, հայտնում է TASS-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ երկխոսություն վարել ԱՄՆ նախագահի այն թեկնածուների հետ, որոնք տրամադրված են երկխոսության։
«Մոսկվայում պատրաստ են դրականորեն արձագանքել երկխոսություն վարելու ցանկացած մտադրության»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պուտինն ավելի վաղ խոսել է պատրաստակամության մասին՝ «շփվել ցանկացած թեկնածուի հետ, որը հանդես է գալիս մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և երկխոսության օգտին»։