Բաժիններ՝

Տիգրանաշենի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RU 992 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս