Բաժիններ՝

Գերմանիայում հայտարարել են աշխարհում երկրի նոր ռազմական դերի մասին

Գերմանիան պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղաղ Եվրոպայում ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բունդեսվերի 200 բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված համաժողովում, հայտնում է DW-ն։

«Փոփոխություններն անհրաժեշտ են։ Մեկուսակցումը չի լուծի խնդիրները, որոնց մենք բախվում ենք աշխարհում, Եվրոպայում և այստեղ՝ մեր երկրում»,- հայտարարել է գերմանացի նախարարը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների մասին, սիրիական ավերիչ պատերազմի և Աֆրիկայում ծավալվող հակամարտությունների մասին։
«Գերմանիան պատրաստ է մասնակցել, իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել»,- ընդգծել է նա՝ հավելելով, թե այդ «ճիշտ ճանապարհը» կպահանջի ժամանակի և միջոցների հսկայական ծախսեր։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հիշեցրել է, որ Գերմանիայի ֆինանսների նախարարությունը համաձայնել է մինչև 2020թ. ավելացնել պաշտպանական ծախսերը ընդհանուր առմամբ մինչև 10 մլրդ եվրոյով, որոնք կծախսվեն սպառազինությունների գնման և անձնակազմի ավելացման վրա։

Այդ որոշումը դեռևս կարիք ունի արժանանալու բունդեսերի հավանությանը, սակայն, նախարարի խոսքով, դա ընդամենը քայլ է իր նպատակի իրականացման ուղղությամբ՝ հասնել 130 մլրդ եվրոյի հատկացմանը՝ 2030թ. ներդրումային ծրագրերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս