Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը վերջին պահին կարողացել է փրկվել ավիահարվածից

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում կարողացել է ավիահարվածից փրկվել դրանից մի քանի րոպե առաջ, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իրաքյան անվտանգությնա ուժերում իր աղբյուրներին։

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը 2014թ. ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետն է համարվում։

«Առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին փրկվել է վերջին պահին ավիահարվածից, որի նպատակն է եղել Մոսուլում խմբավորման հրամանատարների հավաքը»,- հայտնել են աղբյուրները։

Միաժամանակ, չի հաղորդվում, թե հատկապես ով է հասցրել ավիահարվածը՝ կոալիցիա՞ն, թե՞ Իրաքի ռազմաօդային ուժերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս