ԱՄՆ-ում մահացել է Ռուանդայի վերջին թագավորը
Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի V-ը, մահացել է ԱՄՆ-ում 80 տարեկանում, հայտնում է AFP գործակալությունը։
Կիգելին Ռուանդայի գահը ժառանգել էր 1959 թվականին։ 1960թ. նա զրկվեց գահից, իսկ 1 տարի անց երկրում միապետությունը վերացավ։
Կիգելին մոտ 20 տարի ապրել է ապրիկյան մի քանի երկրում, իսկ 1992թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։