Ֆրանսիայում պատշգամբ է փլուզվել, կան զոհեր
Ֆրանսիայում պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 14-ը վնասվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել Անժե քաղաքի կենտրոնում՝ Մեն և Լուարա դեպարտամենտում՝ երկրի արևմուտքում, հայտնում է Le Parisien-ը:
Զոհերի թվում կա 3 տղամարդ և 1 կին: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Բոլոր տուժածները մոտ 20 տարեկան երիտասարդներ են, ենթադրաբար ուսանողներ, հայտնում է թերթը:
Չորրորդ հարկում գտնվող պատշգամբը փլուզվել է այն պահին, երբ այդտեղ 10 մարդ է գտնվել: Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը նորակառույցի մասին է: