«Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը». Յուրի Խաչատուրով
Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Նման հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:
«Տեղեկատվական անվտանգության ոլորտի դերը դժվար է գերագնահատել: 2009թ. հունիսի 26-ին ընդունվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որում սահմանվել են Հայաստանի ազգային առաջնահերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սահմանված են տեղեկատվական անվտանգության հիմնական սպառնալիքները, դրա ապահովման հայասատանյան առանձնահատկությունները»,- նշեց Խաչատուրովը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է, որ կիբերանվտանգությունը ոչ միայն առանձին պետությունների, այլև միջազգային անվտանգության հիմնախնդիր է, ուստի կարևորում է ՀԱՊԿ պետությունների կիբերանվտանգության խնդիրների քննարկումն ու կազմակերպության կողմից կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը: