Բաժիններ՝

«Որևէ պայման չկա դեֆոլտի համար». Գագիկ Մինասյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կտրականապես մերժում է դեֆոլտի հնարավորությունը։

Հիշեցնենք, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնացող «իրական տնտեսական աղետի` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ» հրապարակմամբ այսօր ահազանգել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Որևէ պայման չկա դեֆոլտի համար»,- ասաց Գ.Մինասյանը։

Թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Լ.Տեր-Պետրոսյանի անհանգստությունը, Գ.Մինասյանը խորհուրդ տվեց հարցնել իրենից։ Ըստ նրա՝ ՀՀ արտաքին պարտքի բեռն էլ վտանգավոր չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս