Ամերիկացիներն աշխարհում ամենաբարձր փայտե երկնաքերի կառուցման նախագիծ են մշակել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/^94BF888C4F74CF51A317D2BD83E65076B48951F30FD661D2AA^pimgpsh_fullsize_distr.jpg)
ԱՄՆ-ի Perkins+Will բյուրոյի ճարտարապետները 80-հարկանի փայտե երկնաքերի շինարարության նախագիծ են մշակել Չիկագո քաղաքի համար: Շենքը կարող է դառնալ փայտից պատրաստված ամենաբարձր շինությունն աշխարհում, եթե տեղի իշխանությունները «կանաչ լույս» տան դրա կառուցմանը: Այդ մասին գրում է Curbed-ը:
Perkins+Will-ի մասնագետներն առաջարկում են երկնաքերը տեղակայել Չիկագո գետի ափին, որը հատում է, այդ թվում՝ քաղաքի գործարար կենտրոնը: Ենթադրվում է, որ շենքը կարող է կառուցվել Riverline նախագծի իրագործման շրջանակներում. այն նախատեսում է քաղաքի հարավային մասի ամայի տարածքների լայնածավալ կառուցապատում:
Ճարտարապետներն իրենց նախագիծն անվանել են River Beech Tower («Աշտարակ՝ գետի լողափին»): Կառուցումից հետո այն կդառնա նաեւ Riverline թաղամասի ամենաբարձր շինությունը: Այսօրվա դրությամբ փայտից պատրաստված ամենաբարձր շինությունն աշխարհում համարվում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի 18-հարկանի հանրակացարանը, որը կառուցվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում: