Օլանդը մերժել է Պուտինին մասնակցել ընդհանուր միջոցառմանը. FT
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մերժել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ միջոցառմանը՝ Փարիզում ռուսական ուղղափառ կենտրոնի բացման արարողությանը, գրում է Financial Times-ը։
«Մենք չենք կարող անցկացնել տոնական միջոցառումներ, հիմա այն իրավիճակը չէ»,- պարբերականին բացատրել է ֆրանսիացի դիվանագետը։
Պուտինի այցը Փարիզ պլանավորված էր հոկտեմբերի 19-ին։ Սպասվում էր, որ այցի ընթացքում Պուտինը պետք է հանդիպի Օլանդի հետ, բացի նոր հոգևոր-մշակութային կենտրոն և այցելի ռուսական արվեստի ցուցադրության։