Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պահանջում են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կողմ են շարունակել Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությունը՝ նշելով երկխոսության համար հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը։

Այդ մասին նրանք հայտարարել են «Մարդիկ Եվրոպայում» համաժողովի շրջանակներում, որը անցկացվում է գերմանական Պասսաու քաղաքում։

Տուսկը, մասնավորապես, նշել է, որ Մոսկվայի գործողությունները ԵՄ-ի պատժամիջոցների սահմանումից հետո ոչնչով չեն փոխվել։ Դրա հետ կապված՝ հնարավորություն կա, որ սահմանափակիչ միջոցառումները դարձյալ երկարաձգվելու են։ Հակառակը, ինչպես նշել է Տուսկը, կլիներ լիակատար կապիտուլյացիա։

Շուլցը խստորեն դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները և Եվրոպայում աջ ազգայնականերին Մոսկվայի ցուցաբերած աջակցությունը։ Նա դարձյալ շեշտել է Մոսկվայի հետ երկխոսություն պահպանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական տեղադրությունն ու հույս ունենալով, որ երկարաժամկետ հեռանկանում Ռուսաստանում ժողովրդավարությունը կզարգանա։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հասկացնել Մոսկվային, որ Արևմուտքը երկխոսության համար բաց է, երբ ՌԴ-ն դրան պատրաստ կլինի։

Մինչ այդ, Ստոլտենբերգը հանդես է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների օգտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս