Սահմանային անցակետում հետախուզվող կին է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/kalanq.jpg32323.jpg)
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ին, Բավրայի սահմանային անցակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հայկուշ Խ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի մեղադրանքով: