Բաժիններ՝

Արքայադուստր Դիանայի ավտոմեքենան աճուրդի Է դրվելու

Արքայադուստր Դիանային պատկանող 1994 թվականի Audi Cabriolet ավտոմեքենան դրվելու է աճուրդի:

NEC Classic Motor Show Sale-ի աճուրդը կայանալու Է Բիրմինգհեմում նոյեմբերի 12-ին եւ 13-ին եւ անցկացվելու է Silverstone Auctions աճուրդային տան կողմից:

Ավտոմեքենան գնահատված է 50-60 հազար ֆունտ ստեռլինգ: L449 TRP օրիգինալ համարանիշով հինգցիլինդրանոց կաբրիոլետը 1994 թվականի մարտին անձնական օգտագործման համար արքայադուստր Դիանային Է տրամադրվել արտադրող ֆիրմայի կողմից: Ավտոմեքենան առաջարկվում է գերազանց վիճակում՝ ընդամենը 21 հազար 412 մղոն (շուրջ 34,5 հազար կիլոմետր) վազքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս