Թիվ 34 ԸԸՀ-­ն վերաքվեարկություն կիրականացնի

Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտմեբերի 9-­ին ժամը 16:00­-ին կիրականացնի կրկնակի քվերակություն: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայացրած նիստի ժամանակ քննարկել է օրակարգային երեք հարց. առաջինը՝ հոկտեմբերի 2­-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկրորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում:

Ավագանու անդամների թվի որոշման քվեարկության ժամանակ հանձնաժողովի 7 անդամներից 1­-ը քվեարկեց ձեռնպահ, մյուսները կողմ, սակայն, քանի որ քվերակությունից հետո ԸԸՀ նախագահը չբարձրաձայնեց քվեարկության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3­-ը՝«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցություններից ավագանիների թեկնածուները ԸԸՀ-­ին ներկայացրեցին դիմում՝ վերաքվեարկության վերաբերյալ: «Սա անում ենք, որ հետո քվեարկության վերաբերյալ որևէ բողոք չլինի»,­- նշեց Էդվարդ Բաղրամյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս