Բաժիններ՝

Նախնական տվյալներով՝ Վրաստանի խորհրդարան է անցնում 2 կուսակցություն

Վրաստանի խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների, անցնում է ընդամենը 2 կուսակցություն՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանն» ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Այսպիսի արդյունքներ են գրանցվել Վրաստանում ընտրատեղամասերի քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների գրեթե 50,5%-ը, «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,5%-ից մի փոքր ավելի:

Բացառված չէ, որ 5-տոկոսանոց արգելքի շեմը հաղթահարեն նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք-Միացյալ ընդդիմություն», «Պետություն ժողովրդի համար» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները՝ համապատասխանաբար 4,8%, 3,7% և 3,9% ձայներով:

Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Աննա Միքելաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 51,63%-ը: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս