ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «նոր Հենրիխ Մխիթարյանով»
ԲԿՄԱ-ն հրավիրել է ստուգման «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին: Երեկ 17-ամյա կիսապաշտպանը «Անժիի» հետ ստուգողական խաղի (2:0) առաջին խաղակեսում մոսկվացիների կազմում խաղացել է Ֆյոդոր Չալովի մարզաշապիկով:
«Երիտասարդ տղա է՝ 1999 թվին ծնված: Ռուսաստանցի՞: Ոչ»,- ասել է ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին:
Ավելի վաղ The Guardian-ը Բիչախչյանին ներգրավել էր աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցուցակի մեջ՝ համեմատելով նրա տաղանդը Հենրիխ Մխիթարյանի տաղանդի հետ, իսկ խաղաոճը՝ Քևին դե Բրույնեի խաղի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը