Ոստիկանությունը հաստատում է. Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՃՈ պետին
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 2015թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: