Սուրիկ Խաչատրյանը կառավարություն էր եկել ինչ-որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. ««Ի՞նչ թղթապանակ էր, հա՞ստ Էր, թե՞ բարակ», այս հարցը տանջում էր ոչ միայն կառավարության նիստին հետևող լրագրողներին, այլև բոլոր նրանց, ովքեր նկատել էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքի թղթապանակը։ Գուցե թղթապանակը գլխավոր դերում չլիներ, եթե պաշտոնից նրա հեռացումը այդ նույն օրը չիրականացվեր։
Երեկ նա կառավարություն էր եկել ինչ-որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել։ Բայց Սուրիկ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյան չէր լինի, եթե օրենք չխախտեր, նրա մեքենան երթևեկության կանոնները ցուցադրաբար արհամարհելով արագ հեռացել է տարածքից։ Փաստորեն, Սուրիկ Խաչատրյանը հեռացել է նեղացած»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։