Բաժիններ՝

Բեյլի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ

Ջոնաթան Բարեթը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, նախորդ շաբաթվա վերջում հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը: Այդ մասին հաղորդում է Football Espana-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձամբ Բեյլն է խնդրել իր գործակալին բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վալիացուն չի բավարարում այն, թե ինչպես են իրեն վերաբերվում իսպանական ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս