Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայի հետախուզական ծառայությունում
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) 101 աշխատակից, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Հետախույզներին ձերբակալելու գործողություններ են անցկացվել Թուրքիայի 31 նահանգներում։
Ավելի վաղ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից ազատվել էր MIT-ի 87 աշխատակից, 52-ի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։