Բաժիններ՝

Պետպարտքի տոկոսավճարների մարմանն ուղղվել է 55.4 մլրդ դրամ

2016 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է շուրջ 55.46 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42.5 մլրդ դրամի դիմաց։  Պետական պարտքի սպասարկմանն ուղղված գումարը ավելացել է 12.5 մլրդ դրամով կամ 30.6%-ով։

Այդ թվում՝ ներքին պարտքի սպասարկմանն ուղղվել է 25.22 մլրդ դրամ (11.5%-ով ավելի շատ, քան նախորդ տարվա հունվար-օգոստոսին), իսկ արտաքին տոկոսավճարների մարմանն ուղղվել է 30.24 մլրդ դրամ (52.2%-ով ավելի շատ, քան նախորդ տարվա հունվար-օգոստոսին)։

Տեղեկացնենք, որ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվում է այս տարի պետական պարտքի տոկոսավճարների մարմանն ուղղել ընդհանուր առմամբ 100.6 մլրդ դրամ, որից 62.4 մլրդը արտաքին տոկոսավճարներն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս