«Այնքան էլ կարևոր չէ՝ Պաշտպանության նախարարը կլինի զինվորակա՞ն, թե՞ ոչ». ռազմական փորձագետ
«Նոր մարդը նոր մոտեցումներ կմտցնի համակարգում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ խոսելով Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխություններից։
Ըստ նրա՝ այնքան էլ կարևոր չէ՝ Պաշտպանության նախարարը կլինի զինվորակա՞ն, թե՞ ոչ. «Որովհետև ինքն ունի տեղակալներ, մասնագետներ, որոնք իսկապես պետք է ոլորտի մասնագետներ լինեն, ու այդպես էլ կա։ Նախարարը հիմնականում քաղաքական հարցեր լուծող պաշտոնյա է, ինքը պետք է կողմնորոշի, կազմակերպի նրանց գործունեությունը։ Այստեղ շատ կարևոր են կազմակերպչական ունակությունները և անձնական շատ որակներ, իմ կարծիքով՝ լավ կլինի, վատ չի լինի»։
Հավելենք, որ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: