Ինչ տեսք ունեն ինքնաթիռների 7 ամենաշքեղ խցիկները
Ինքնաթիռով հարմարավետ թռչել նշանակում է՝ թռչել առաջին կարգի ավիատոմսով։ Adme.ru կայքը ներկայացրել է ինքնաթիռների 7 ամենաշքեղ խցիկները։
1. Սինգապուր։ Այս սենյակում կարող եք գտնել կարմիր փայտից պատրաստված մեծ մահճակալ։ Մենյուն ընտրված է ավիաընկերության միջազգային խոհարարական խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի ամենահայտնի շեֆ-խոհարարները։
2. Քաթար։ Հատկապես հետաքրքրական է ճաշացանկը։ Դրանում ներառված է խավիար, արաբական խոհանոցի ամենահետաքրքիր ճաշատեսակներ, շոկոլադ։ Կարող եք գտնել նաև բար՝ ըմպելիքներով և խորտիկներով։
3. Ավստրալիա։ Հենց ինքնաթիռի ներսում ձեզ կառաջարկեն տարբեր պրոցեդուրաներ, այդ թվում՝ մերսում և սպա։
4. Արաբական Միացյալ Էմիրություններ։ Խցիկը տան նման հագեցած է՝ երկտեղանի սենյակ, լավագույն ուտելիքներ և ամբողջական սպասարկում։
5. Մեծ Բրիտանիա։ Խցիկում յուրաքանչյուր բան կառուցված է տեխնիկայի վերջին շնչին համապատասխան և ամբողջությամբ ավտոմատացված է։ Կառավարումը կատարվում է էկրանի միջոցով, որով կարելի է ճաշ պատվիրել, մգեցնել ապակիները, նստատեղը վերածել մահճակալի։
6. Ճապոնիա։ Խցիկում նստարանները վերածվում են մահճակալների, ինքնաթիռի մյուս հատվածներից առանձնանալու հնարավորություն կա։ Ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր բան կարող եք պատվիրել էկրանի միջոցով։
7. Ֆրանսիա։ Այն նման է ռեստորանի, որտեղ կարող եք պատվիրել այն ամենը, ինչ կցանկանա ձեր սիրտը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը