– Եթե ՃՈ կանգնեցնում է մեքենան՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերն է ցանկանում ստուգել: Ստուգում և տեսնում է, որ ամեն ինչ կարգին է, կարո՞ղ է արդյոք նա այդ դեպքում շարունակել, այսպես ասած, «հարցուփորձ» անել. օրինակ՝ «դեղատուփ ունե՞ս, թե չէ», «կրակմարիչ ունե՞ս, թե՞ չէ» և այլն: Թե՞ նա պետք է ներկայացնի կոնկրետ պատճառը կանգնեցնելու, որի պարզաբանումից հետո պարզապես մաղթի «բարի երթ»:
– Մեքենան կանգնեցնելու հիմք է, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:
Այս դեպքում տեսուչը պետք է նախ ներկայացնի կանգնեցնելու պատճառը, այնուհետև պահանջի փաստաթղթերը:
Ակնհայտ է, որ այս հիմքով կանգնեցնելու դեպքում տեսուչը չի կարող հարցնել դեղատուփ ունե՞ս, թե՞ ոչ, քանի որ դա մեքենան կանգնեցնելու հիմք չէ: Բավարար է միայն այն, որ մեքենան ունի տեխզննման կտրոն, որտեղ և պետք է ստուգվեր դրանց առկայությունը:
Եթե մեքենան կանգնեցվել է փաստաթղթերը ստուգելու նպատակով, ապա դրանց ստուգումից անմիջապես հետո, եթե ամեն ինչ կարգին է, տեսուչը պետք է բաց թողնի մեքենան: