Բաժիններ՝

Բեռլինի պետական գրադարանի տնօրենը Երևանում կանցկացնի վարպետության դասեր

Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր­-Կամպֆն և նույն գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը սեպտեմբերի 25-­29-­ը կայցելեն Հայաստանի ազգային գրադարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Սա գրադարանի տնօրենի երկրորդ այցն է Հայաստան:

Նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպելու հայ հնատիպ գրքի և գրատպությանը նվիրված ցուցահանդես, ինչպես նաև հրատարակել ցուցադրությանը նվիրված պատկերագիրք:

Նշենք, որ պատկերագիրքը հեղինակել են Արմինե Դրոստ­-Աբգարյանն ու Մելինե Փեհլիվանյանը: Այցի ընթացքում Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանը կանցկացնեն վարպետաց դասեր, որի շրջանակում հանդես կգան Բեռլինի պետական գրադարանում կազմարարական աշխատանքների, ինչպես նաև գերմանական գրադարանային համակարգի և Բեռլինի պետական գրադարանի աշխատանքի կազմակերպման մոդելի վերաբերյալ դասախոսություններով: Կքննարկվեն նաև երկկողմ համագործակցության ծրագրեր:

Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանը սեպտեմբերի 26­-ին կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս