Բաժիններ՝

East West Design & Test (EWDTS’2016) 14-րդ սիմպոզիումը տեղի կունենա Հայաստանում

Հոկտեմբերի 14-17-ը Երևանը կհյուրընկալի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի ավելի քան 200 առաջատար մասնագետների ամբողջ աշխարհից:

Այս տարի «East West Design & Test» սիմպոզիումը (EWDTS’2016) տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 14-17-ին՝ ՀԲԸՄ-ի գլխավոր դահլիճում (Երևան, Մելիք Ադամյան փող 2, 2/1):

Այս տարվա սիմպոզիումը կհյուընկալի աշխարհի բոլոր կողմերից ժամանած ավելի քան 200 բարձր որակավորման մասնագետների՝ արդյունաբերությունից, գիտա-հետազոտական և կրթական ոլորտից: Սիմպոզիումի լիագումար նիստերին կներկայացվեն 20-ից ավելի հանգուցային ելույյթներ և զեկույցներ:

Հայաստանի գիտա-կրթական և ճարտարագիտական հանրության համար սա բացառիկ հնարավորություն է մասնակցելու այս եզակի կոնֆերանսին, որը կողմնորոշված է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ մասերում աշխատող առաջատար ճարտարագետների, տեխնոլոգների և գիտնականների փորձի փոխանակմանը  էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում: Սիմպոզիումի աշխատանքներին նաև կմասնակցեն ԱՊՀ երկրների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչները:

l-jpg

«East West Design & Test» սիմպոզիումը  Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին, և մինչ օրս բոլոր մասնակիցները գտնում են, որ այն մինչ այժմ անցկացված 13 գիտաժողովների մեջ լավագույնն էր թե՛ իր համապարփակ ծրագրով, թե՛ ձևաչափով և թե՛ մասնակցության մասշտաբով ու աշխարհագրությամբ: Վստահ եմ, որ այս 14-րդ գիտաժողովն էլ կգրանցի բացառիկ արդյունքներ: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այն կլինի այս տարվա ընթացքում աշխարհով մեկ անցկացվող 25 IEEE TTTC կոնֆերանսներից ամենամեծ հաջողություններ գրանցածներից մեկը»,- ասում է «East West Design & Test» սիմպոզիումի համանախագահ, «Սինոփսիս Արամենիայի» նախագահ, «Սինոփսիս»ընկերության գլխավոր ճարտարագետ Դր. Երվանդ Զորյանը, ավելացնելով. «Սիմվոլիկ է, որ սիմպոզիումը Հայաստան է վերադառնում հիմա, երբ նշվում է մեր երկրի անկախության 25- ամյակը: Նման մասշտաբի և կարևորության սիմպոզիումի անցկացումը Հայաստանում կրկին անգամ ընդգծում է Հայաստանի գլխավոր դերակատարումը ՏՏ ոլորտի համաշխարհային առաջընթացի մեջ»:

Սիմպոզիումին մասնակցելու մանրամասներին և  ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս