Բաժիններ՝

Իտալիայում երկրաշարժից վնասը կազմում է նվազագույնը 4 մլրդ դոլար․ Իտալիայի վարչապետ

Կենտրոնական Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը, ինչի հետևանքով զոհվել էր 297 մարդ, մոտավոր հաշվարկներով կազմում է 4 մլրդ դոլար։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։

«Նվազագույն գնահատականներով՝ վնասը կազմում Է առնվազն 4 մլրդ եվրո: Մենք դեռ վնասը գնահատում ենք միայն առավել շատ տուժած շրջաններում, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ իրականում վնասված շենքեր կան հարակից շատ գոտիներում»,- ասել Է Ռենցին։

Ինչպես հայտնել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն, տներից զրկված մոտ 3 հազար մարդու համար ժամանակավոր ավան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 7 ամիս։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ավերվել էին բազմաթիվ բնակելիներ, եկեղեցիներ, պատմական արժեք ունեցող շինություններ:

Զոհերի մեծամասնությունը՝ գրեթե 200 մարդ, Ամատրիչե քաղաքից էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս