Երևանի տեսքին ամենահամահունչ կառույցը Մատենադարանի նոր մասնաշենքն է, ամենալավ ժամանցի վայրը`«Դալմա գարդեն մոլը»
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի կողմից իրականացված հարցման արդյունքում Երեւանի քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատել մայրաքաղաքում վերջին 25 տարիներին կատարված փոփոխությունները:
Քաղաքացիների մեծ մասը (61,2%) Երեւանը բնութագրող կառույց են համարում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Երիտասարդական պալատի օգտին քվեարկել են հարցվածների 6 տոկոսը: «Ամենաբարձր գնահատական ստացած կառույցը քաղաքապետարանի շենքն է: Մշակութային կառույցներից մեր համաքաղաքացիներին ամենաշատը դուր է եկել Մատենադարանի նոր մասնաշենքը, իսկ «Մոսկովյան պլազա»-ն համարվել է լավագույնը բիզնես կենտրոնների շարքում»,- ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Հարցվածների կարծիքով, Երեւան քաղաքի դիմագծին համահունչ եւ արտաքինից ամենագեղեցիկ կառույցը «Թուֆենկյան» հյուրանոցն է, ամենալավ ժամանցի վայրը`«Դալմա գարդեն մոլ»-ը:
Երեւանցիները ուսումնական կենտրոններից նախընտրւթյունը տվել են Թումո-ին, ամենաշատ միավորներ հավաքած եկեղեցին էլ Նոր Նորքի Սուրբ Սարգիսն է:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի կողմից հարցումներն իրականացվել են Երեւան քաղաքում հունիսի 7-19-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել են 1000 քաղաքացի: