Սերխիո Բուսկետսը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը, ինչպես նաև դիտարկվում է հետագայում ևս երկու մրցաշրջանով պայմանագրի երկարաձգման տարբերակը:
Ավելի վաղ կատալոնական ակումբը հայտարարել էր, որ Բուսկետսի նոր պայմանագրում նրա համար նախատեսված հրաժարագինը կկազմի 200 մլն եվրո:
Բուսկետսը «Բարսելոնայի» սան է: Կապտանռնագույնների կազմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2008-2009թթ. մրցաշրջանում, և այդ պահից սկսած նա մասնակցել է 390 հանդիպման և դարձել է 12 գոլի հեղինակ:
«Բարսելոնայի» կազմում Սերխիոն նվաճել է 24 տիտղոս, այդ թվում՝ 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը