Բաժիններ՝

AP-ն հրապարակել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ սեպտեմբերի 9-ին կնքած սիրիական համաձայնագրի տեքստը

Associated Press-ը հրապարակել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի տեքստը, որը կնքվել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև սեպտեմբերի 9-ին Ժնևում։

Գործակալությունը տեքստը ներկայացնում է «Բռնության կրճատում, մատչումի վերականգնում և համատեղ անցումային կենտրոնի ստեղծում» խորագրով։
Փաստաթուղթը բաղկացած է 5 կետից, որից առաջին 2-ը նվիրված են Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի սահմանմանը, 3-րդը վերաբերում է Հալեպի Կաստելլո ճանապարհից զորքերը հետ քաշելուն։ 4-րդը՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում սիրիական ավիացիայի թռիչքները սահմանափակմանը, 5-րդը նվիրված է համատեղ անցումային կենտրոնի ստեղծմանը։

Դրանում ասվում է, որ համաձայնագրի «գլխավոր առաջնահերթությունը» տարածքների սահմանազատումն է, որոնք վերահսկվում են չափավոր խմբավորումների և ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից։

Առաջին կետում ասվում է, որ հրադարարն ուժի մեջ մտնելու պահից ի վեր «բոլոր կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները ողջ ծավալով»։

Երկրորդ կետը ենթադրում է, որ եթե «հրադադարի երրորդ օրը ռազմական գործողությունների դադարեցումը պահպանվում է, ապա համաձայնագիրը շարունակելու է իրագործվել, այսինքն՝ համաձայնագիրը երկարաձգվելու է երկկողմ համաձայնեցմամբ»։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի համաձայնագիրը ենթադրում է, որ Սիրիայի կառավարական ուժերն ու ընդդիմադիր ուժերը չեն կարող զբաղեցնել շրջանները, որոնք թողնվել են հակամարտության հակառակորդ կողմի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս