Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 0C ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը և սեպտեմբերի 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, սեպտեմբերի 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.90C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.80C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C