Բաժիններ՝

Սիրիայում Կարմիր խաչի ավտոշարասյունը ռմբակոծվել է ռուսական ռումբերով. Bellingcat

Անկախ փորձագիտական Bellingcat խմբի փորձագետները հայտարարել են, որ լուսանկարներում, որոնք արվել են Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան ոչնչացման վայրում, կարելի է տեսնել ռուսական ավիառումբերի մասեր, հայտնում է BBC-ն։

Լուսանկարները հատուկ վերլուծական խմբի համար արել էին սիրիական քաղաքացիական պաշտպանության ջոկատի ներկայացուցիչները։ Հիմնվելով արված լուսանկարների վրա՝ խմբի անդամները պնդում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ОФАБ-250-270 բեկորա-ֆուգասային ավիառումբերի մասեր։

siria

Նախօրեին խումբը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվում են ավտոշարասյան ոչնչացման տեղեկության հետաքննության արդյունքները՝ ստացված բաց աղբյուրներից։
Կարմիր մահիկի ավտոշարասյունը, որը մարդասիրական օգնություն պետք է տեղափոխեր Հալեպի բնակիչների համար, ոչնչացվել էր քաղաքի մատույցներում սեպտեմբերի 20-ին։ Ոչնչացվել էր 31 բեռնատարներից 18-ը։

Bellingcat խմբի զեկույցում ասվում է, որ ռուս զինվորականները կարող էին իմանալ ավտոշարասյան գտնվելու վայրը, քանի որ այդ մասով անցել է ԱԹՍ։
Խմբի անդամները պնդում են, որ որոշ լուսանկարներում երևում են պայթյունի հետքեր։ Հարվածի հետևանքով փլուզվել էր նաև տուն, որը, ըստ վերլուծաբանների, այն բանի ապացույցն է, որ օգտագործվել է մեծ հզորություն ունեցող ռազմամթերք։

siria1

«Ամփոփելով արդյունքները՝ ավտոշարասյան վրա հարձակման առավել հավանական մեղավոր է կողմը, որը իմացել է դրա տեղադրության մասին և հնարավորություն ուներ իրականացնել ավիահարված և ուղղաթիռներից տակառային ռումբեր նետելու հնարավորություն։ Հաշվի առնելով ռուսական արտադրության ռումբի պոչային կայունացուցիչի առկայությունը, տեղանքին ռուսական ԱԹՍ-ի հսկողությունը, ինչպես նաև տակառային ռումբերի նետումը, այդ հարձակումը գրեթե հավանական է, որ իրականացրել է սիրիական, հավանաբար, նաև ռուսական կողմը»,- եզրակացրել են Bellingcat-ի փորձագետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս