Բաժիններ՝

Սիրիայում ՌԴ ավիացիայի թռիչքների կասեցումը կամրապնդի ահաբեկիչների դիրքերը. Իրանի նախագահ

Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները կամրապնդեն իրենդ դիրքերը, եթե Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը դադարեցնեն իրենց թռիչքները։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Նա կարևորել է մարդասիրական օգնության տրամադրումը բոլոր կարիքավորներին, սակայն ընդգծել է, որ «դա ոչ մի առնչություն չունի թռիչքների արգելքի հետ»։
«Կասեցնելով թռիչքները՝ դուք կօգնեք ահաբեկիչներին՝ դուր է գալիս դա ձեզ, թե ոչ»,- ընդգծել է Ռոուհանին։

«Ահաբեկիչներն ունեն ամեն ինչ՝ ականներ, տանկեր, հրթիռային համակարգեր, հրետանային սարքավորումներ, նրանք լավ զինված են, միակ բանը, որ չունեն, ավիացիան է։ Այդկերպ, եթե արգելվեն թռիչքները, դա քայլ կլինի նրա դեմ, ինչ ճիշտ է»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը Կոնգրեսի Սենատի կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել էր, թե համաձայն կրակի դադարեցման ռեժիմի, ռուսական և սիրիական ինքնաթիռները պետք է դադարեցնեն թռիչքները Սիրիայի երկնքում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս