«Ռազմական շքերթի կործանիչները ՀՀ-ինը չեն». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե ինչու են ռուսական ռազմաբազայի զինծառայողները «Բուրգ» մարտական շարքով սլացել երկնքում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս իրենց ծառայությունն են կատարել, և այդտեղ որևէ արտառոց բան չկա։ Հետաքրքրվեցինք շքերթի ժամանակ ցուցադրված ողջ զինատեսակներն արդյոք ՀՀ ԶՈԻ-ի՞ն են պատկանում, Հովհաննիսյանն ասաց, որ ցամաքային տեխնիկան այո, իսկ օդայինը՝ ոչ։ «ՄԻԳ 29 կործանիչները ռուսական ռազմաբազայինն են»։
Հարցին՝ ունե՞նք կործանիչներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԶՈԻ-ինը գրոհիչներ են, հայկական կողմը ՍՈԻ-25 գրոհիչներ ունի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: