ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին:
Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է, որ Նյու Յորքում համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ավարտվել են:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարևոր հարցերում առաջընթաց»,- գրել է ամերիկացի համանախագահը: