Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը հանգիստ զբոսնել է Մոսուլում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար ամիսներ ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ Իրաքի Մոսուլ քաղաքի շրջաններից մեկում, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը։

Դրա տեղեկություններով՝ «քաղաքում լարված իրավիճակի պատճառով Ալ-Բաղդադին ստիպված է եղել լքել իր թաքստոցն ու հայտնվել Մոսուլի փողոցներում՝ թիկնապահներով շրջապատված»։

Նշվում է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը տեղաշարժվել է զրահապատ մեքենայով՝ 3 ամենագնացի ուղեկցությամբ, որտեղ եղել են նրա անձնական թիկնապահները։

ԴԱԻՇ-ի առաջնորդը հանրության առաջ երևացել է Էր-Ռիսալյա թաղամասում։
Երեքշաբթի առավոտից Մոսուլում նկատվել են արմատականների խմբավորումների տեղաշարժեր, հաղորդվել է նաև, որ ԴԱԻՇ-ը առավոտից արգելել է քաղաքից հեռանալ բոլոր տրանսպորտային միջոցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս