Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով զինված ուժերի բարձրաստիճան ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: