Տան նկուղում հայտնաբերվել են արյան հետքեր, ատրճանակ. նախնական տվյալներով՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդին ինքնասպան է եղել
Նախնական տվյալներով՝ Գյումրու քաղաքեպտի՝ ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին ինքնասպան է եղել։
ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում տարվում է քննություն, ահազանգ ստացել են բժշկական կենտրոնից, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դին։ Պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում նրանց ան նկուղը, որտեղ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, ատրճանակ։