Բաժիններ՝

Երևանը նախապատրաստվում է անկախության 25-ամյակի զորահանդեսին

Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղափոխվում դեպի Երևանի Հանրապետության հրապարակ: Զորահանդեսին ներկայացվելու են նոր զինատեսակներ, այդ թվում և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ հատվածներում:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝

ժ. 05:00-16:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

ժ. 11:00-16:00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին՝

ժ. 05:00-13:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

ժ. 05:00-15:00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

ժ. 10:00-13:00 – Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 16, 18 և 21-ին խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից, հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս