Թրամփը՝ Սուպերմենի դերում
Նյու Յորքի կենտրոնում գովազդային էկրաններից մեկի վրա սկսել են ցուցադրել տեսահոլովակ, որտեղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատկերված է Սուպերմենի զգեստավորմամբ:
«S» (Superman) տառի փոխարեն կոստյումի վրա նկարված է «T» (Trump): Անիմացիոն տեսագրության մեջ նաեւ հայտնվում է միլիարդատիրոջ նախընտրական արշավի կարգախոսը՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America great again):
Գովազդային էկրանի բարձրությունը 16,7 մետր է: Տեսահոլովակի զետեղման արժեքը, որը Թայմս-սքվերում կցուցադրեն մինչեւ սեպտեմբերի 16-ը, 25 հազար դոլար է: