Հունգարիան կտրուկ արձագանքել է իրեն ԵՄ-ից հեռացնելու պահանջին
Հունգարիան մեղադրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնին, ով կոչ էր արել Եվրամիությանը հունգարներին հեռացնել դաշինքից, Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը խաթարելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ասսելբորն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիային անհրաժեշտ է հեռացնել Եվրամիությունից դաշինքի արժեքային քաղաքականությանը չհամապատասխանելու համար։
Մասնավորապես, Ասսելբորնին վրդովվում է այն, որ Հունգարիան պարիսպներ է կառուցում սահմանին՝ նպատակ ունենալով երկիր չթողնել փախստականներին, սպառնալիքի տակ է դնում մամուլի ազատությունն ու դատական անկախությունը։
«Երկրի իշխանությունները հեռու չեն նրանից, որ հրամայեն գնդակահարել փախստականներին»,- հայտարարել էր նա։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, ի պատասխան, Ասսելբորնին անվանել է «դասական նիհիլիստ»։
«Նախկինում Ժան Ասսելբորնն իրեն ցուցադրել է որպես թեթևքաշային ինտելեկտուալ։ Նա ցանկանում է հեռացնել Հունգարիային ԵՄ-ին, սակայն վաղուց իրեն է զրկել որպես լուրջ քաղաքական գործիչ դիտարկվելու հնարավորությունից, և լինելով դասական նիհիլիստ, պարոն Ասսելբորնը անդադրում աշխատում է այն բանի վրա, որ խաթարի Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Հունգարիան իր պատմության ընթացքում միշտ պաշտպանել է Եվրոպային։
«Հունգարները իրավունք ունեն անել այնպես, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։ Նրանք և միայն նրանք իրավունք ունեն որոշել, թե ում հետ են ցանկանում ու ում հետ չեն ցանկանում ապրել։ Բրյուսելի ոչ մի բյուրոկրատ, ոչ էլ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը, չեն կարող նրանց զրկել այդ իրավունքից»,- ասել է Սիյարտոն։