Գերմանիայի կառավարությունը սիրիացիների է կալանավորել ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
Գերմանիայի ոստիկանությունը 3 սիրիացու է կալանավորել ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման հետ համագործակցելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
17, 18 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են ոստիկանական ստուգայցերի ընթացքում Շլեզվիգ-Հոլշթեյնի և Ստորին Սաքսոնիայի հողերում։
Ոստիկանությունը ենթադրում է, որ երիտասարդները Գերմանիա են ուղարկվել 2015թ․ նոյեմբերին՝ ինչ-որ առաքելություն իրականացնելու հանձնարարությամբ։
Ապացույցներ, որ վերջիններս ծրագրել են հարձակումներ կամ ԴԱԻՇ-ից ցուցումներ են ստացել, դեռ չկան, սակայն ոստիկանությունը հայտարարում է, որ այդ գործով բազմաթիվ նյութեր է հավաքել։