Հիլարի Քլինթոնը շաբաթվա կեսից կշարունակի նախընտրական արշավը
Հիլարի Քլինթոնը նախընտրական արշավը կշարունակի շաբաթվա կեսից։ Ոչ մի այլ հիվանդություն, բացի թոքաբորբից, նա չունի։
Այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է Քլինթոնի օգնական Բրայան Ֆելլոնը։
«Ոչ մի այլ բան չկա, ողջ հարցը թոքաբորբն է»,- ասել է նա՝ նշելով, որ ակնկալում է, որ «շաբաթվա կեսին կամ վերջին Քլինթոնը կվերադառնա ընտրարշավին»։
Հիշեցնենք, որ Քլինթոնն առողջական վիճակի պատճառով դադարեցրել էր մասնակցությունը սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի արարողությանը։