Բաժիններ՝

Ի՞նչ վնաս է հասցնում եղունգները կրծելու սովորությունը

Որոշ մարդիկ նյարդայնանալիս սկսում են կրծել իրենց եղունգները: Այս սովորությունը ծանոթ է ոչ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին: Սակայն, ինչպես հայտնի է, այս սովորությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

Ի՞նչ վնաս կարող է հասցնել այս վատ սովորությունը:

1. Նախ, պետք է հիշել, որ գրեթե բոլոր բակտերիաները սիրում են հավաքվել եղունգների վրա: Այդ իսկ պատճառով, երբ կրծում եք եղունգները, բակտերիաները բերանի միջով լցվում են ձեր օրգանիզմ, որտեղ էլ բազմանում են՝ մի շարք առողջական խնդիրներ առաջացնելով:

2. Եթե շարունակեք եղունգները կրծել, ապա վաղ թե ուշ եղունգների շուրջ մաշկի բորբոքում կառաջացնեք: Սա տեղի է ունենում, երբ բակտերիաներն ու մյուս վնասատու միկրոօրգանիզմները լցվում են մաշկի տակ, որտեղ էլ բորբոքային պրոցես է սկսվում, ինչի արդյունքում մաշկը կարմրում է:

3. Նմանատիպ վատ սովորության պատճառով տուժում է ոչ միայն եղունգների ձևը, այլև՝ ատամների: Ատամները կարող են որոշ չափով տեղաշարժվել, շարժվել և ենթարկվել պարազիտների ազդեցությանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս